Saturday, January 15, 2011

ԲԱՐՈԶՈՆ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լրագիր» 14-1-2011- Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանոել Բարոզոն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրից:
Նա իր անհանգստությունն է հայտնել հակամարտությունում առաջընթացի պակասից և ասել, որ այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի ջանքեր գործադրել, որին աջակցում է նաև ԵՄ-ն:
Բարոզոն նշել է, որ կիսում է հակամարտության հետևանքով տուժած ընտանիքների ու համայնքների անհանգստությունը: Այս հարցում իրենք աջակցում են տարածքային ամբողջականության սկզբունքը և ցանկանում են, որ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Բարոզոն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին և նշել, որ եթե երկու կողմերի համար ընդունելի տարբերակ առաջարկվի, ԵՄ-ն պատրաստ է աջակցել և սկսել վերականգնողական գործողությունները: Բարոզոյի հայտարարությունը տեղակայվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

No comments: