Saturday, January 8, 2011

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը 2 տարի օրակարգում չի լինի. Hurriyet

HayNews.am. 7-1-2011- Թուրքական Hurriyet պարբերականի թղթակիցը զրուցել է թերթի հավաստմամբ ԱՄՆ Կոնգերսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Ջոն Բոհների «ամենամտերիմ մարդկանցից մեկի»` Հյուսիսային Կարոլինայից հանրապետական կոնգրեսական Վիրջինիա Ֆոքսի հետ:
Վերջինս թուրք թղթակցին հավաստիացրել է, որ «առաջիկա 2 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը չեն մտնի Ներկայացուցիչների պալատի օրակարգ»:
Ֆոքսը հիշեցրել է, որ 2005-2006 թթ.-ներին, երբ հանրապետականները մծամասնություն էին կազմում Կոնգրեսում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերն օրակարգում չեն եղել:
Նշենք, որ 67-ամյա Ֆոքսի փեսան թուրք է:

No comments: