Saturday, January 8, 2011

Էրդողանին նամակ գրած թուրք ինժեները դատապարտվել է ազատազրկման

Tert.am. 7-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ գրած թուրք գործազուրկ ինժեներ Հայաթի Ասիլթուրքը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը:
Ասիլթուրքը մեղադրվում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Դատարանը 10 ամսվա ազատազրկումը փոխարինել է 6 հազար թուրքական լիրա (մոտ 4000 հազար ԱՄՆ դոլար) տուգանքով:
2007թ. Ասիլթուրքն աշխատանք գտնել չկարողանալու պատճառով Էրդողանի էլեկտրոնային հասցեին նամակ էր ուղարկել, որում քննադատել էր ինչպես Էրդողանին, այնպես էլ թուրքական կառավարության իրականացրած քաղաքականությունը:
32-ամյա Հայաթի Ասիլթուրքը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը:

No comments: