Panorama.am. 13-1-2011- «Մայայի իսկական օրացույցի համաձայն երկրի վրա մեծ փոփոխությունը տեղի է ունենալու 2013 թվականի փետրվարի 18-ին կամ 19-ին»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը և հավելեց, որ այն հայտարարութունները, թե Մայայի օրացույցի համաձայն աշխարհում մեծ փոփոխությունները, այսպես ասած «աշխարհի վերջ» տեղի է ունենալու 2012 թվականի դեկտեմբերի 24-ին, սխալ կանխատեսումներ են:Նա նաև հայտնեց, որ սկսել է փոխվել երկրի մագնիսական դաշտը: «Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունը սկսվել է դեռևս 2000 տարի առաջ, սակայն վերջին 500 տարում այդ փոփոխությունները մեծ թափ են ստացել»,- ասաց նա:
Գ. Հովհաննիսյանի խոսքով, երկրի մագնիսական դաշտի փոփոխությունն ազդում է նաև կենդանիների վրա:
«Վերջին ժամանակաշրջանում կարող ենք հաճախ նկատել, թե ինչպես են կաթնասուն ձկներն իրենց ափ նետում: Դա կապված է նրանով, որ նրանք միշտ շարժվել են երկրի մագնիսական հոսանքների հետ, իսկ փոփոխություններն ազդում են նրանց ուղղության վրա»,-հավելեց նա:
Նա նշեց, որ մագնիսական հոսանքների փոփոխություները իրենց ազդեցություն են թողնում նաև թռչունների վրա:
«Վերջին շրջանում տարբեր երկրներում գրանցվում է թռչունների զանգվածային անկում»,- ասաց նա և հավելեց, որ իրականում թռչունների անկումը շատ մեծ չափերի է հանսում: Նրա խոսքով, թռչունների անկումներ գրանցվում են լեռներում, անտառներում, որոնք հեռու են մարդկային աչքից, և այդ տեղեկատվությունը չի հասնում հասարակությանը:
Բանախոսի խոսքով, երկրի մագնիսական դաշտի փոփոխությունը ազդում է նաև չվող թռչունների միգրացիայի վրա:
«Շատ թռչուներ հրաժարվում են միգրացիայից, քանի որ մագնիսական դաշտերը փոխվել են և նրանք չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment