Panorama.am. 13-1-2011- Իսլամական հեռուստառադիոյի միությունը մուսուլմանական 30 անդամ երկրների անունից հանդես է եկել քննադատական խիստ հայտարարությամբ Ադրբեջանում հեջաբի արգելման և այդ երկրի իսլամական կուսակցության անդամների ձերբակալության առնչությամբ:Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը` հղում կատարելով «Էսլամ Ազար» լրատվական գործակալությանը:
Իսլամական հեռուստառադիոյի միության հայտարարության մեջ նշվում է, որ հեջաբի արգելումը դիտվում է, որպես մարդու իրավունքների խախտում:
Նշենք, որ թեմայի առնչությամբ` Human Rights Watch կազմակերպության փոխտնօրեն Ռեյչըլ Դեբները «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Ադրբեջանի իշխանությունները բավարար փաստարկներ չեն ներկայացրել հեջաբի արգելման ահրաժեշտության վերաբերյալ, բացի այդ վերոնշյալ գործընթացը ոչ թե կատարվում է օրենսդրական, այլ ադմինիստրատիվ եղանակով: Ադրբեջանում հեջաբի արգելումը հակասում է մարդու իրավունքների միջազգային նորմերին, համաձայն որոնց` պետությունը պարտավոր է երկրում ապահովել կրոնի ազատություն»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment