Interfax-ը գրում է, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մի շարք վայրերում բանակն ու ոստիկանությունն անցնում է ցուցարարների կողմը: Ըստ նախնական տվյալների` բախումների հետևանքով կա 870 վիրավոր և մեկ զոհ: Հիշեցնենք, որ Եգիպտոսն իսկական քաոսի մեջ է: Ընդդիմության հանրահավաքներին ի պատասխան իշխանությունները բանակ և ծանր տեխնիկա են մտցրել մայրաքաղաք Կահիրե, որը, սակայն, առանձնապես չի օգնում, քանի որ գազազած ամբոխը հարձակվում է կառավարական շենքերի վրա, այրում ոստիկանական մեքենաներ: Ժողովուրդը պահանջում է նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունը: Վերջինս համառում է և հայտարարում, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա հրահանգով իրավապահներն օդ են կրակում, կան բազմաթիվ տուժածներ: Ըստ որոշ տեղեկությունների` ընդդիմադիրները իրենց հսկողության տակ են առել Եգիպտոսի երկրորդ մեծ քաղաք համարվող Ալեքսանդրիայի կարևորագույն օբյեկտները:Ոստիկանները ձերբակալել են տեղի ընդդիմության առաջնորդ, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմեդ ալ-Բարադեյին և տնային կալանքի վերցրել: Քաոսը շարունակվում է….

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment