Saturday, January 29, 2011

AZAL. Ադրբեջանը կկանխի Ղարաբաղի հետ ավիակապի հաստատումը

Diplomat.am. 28-1-2011- «Ադրբեջանական կողմը հնարավոր ամեն ինչ կանի՝ չճանաչված «ԼՂՀ»-ի հետ միջազգային ավիակապի հաստատման կանխման համար»,- հայտարարել են «Ադրբեջանական ավիագծեր»-ում (AZAL):
«Մենք թույլ չենք տա մեր երկրի օդային տարածքով՝ մեր կողմից չթույլատրված ինքնաթիռների թռիչքը»,- հայտարարել է AZAL-ի մամուլի-ծառայության ղեկավար Մահերրամ Սաֆարլին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես Երևանի հետ ավիակապերի վերականգնման նպատակադրության մասին հաղորդագրությունը։
«Անկասկած՝ դրա կանխման համար մենք կդիմենք ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջացգային կազմակերպություն), ինչպես նաև կօգտագործենք այլ հնարավորություններ ն ու լծակները»,- հավելել է AZAL-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքերով, «Ադրբեջանի օկուպացված տարածքների հետ արտասահմանյան պետությունների ավիակապի իրականացման մասին խոսք անգամ չի կարող լինել»։

No comments: