News.am. 15-1-2011- Թուրքիայի Էրզրումի նահանգի Փալանդոքյոքենի շրջանի բնակիչ, 5 երեխաների հայր, 53-ամյա Ն. Թ.-ն 41-ամյա հարեւանուհու շուրթերը համբուրելու համար դատապարտվել է 8 տարի 4 ամիս ազատազրկման։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2008-ի հունիսի 7-ին։ 41-ամյա Ն. Զ.-ն շենքի աստիճաններով բարձրացել է իր բնակարան, որի ընթացքում նույն շենքի բնակիչ Ն. Թ.-ն մոտեցել է կնոջը, բռնել այտերից, համբուրել շուրթերն ու անմիջապես հեռացել։
Այս միջադեպից հետո Ն.Զ-ն դիմել է դատարան։ Դատաբժշկական փորձաքնությունը ցույց է տվել, որ համբույրի պատճառով խաթարվել է Ն. Զ.-ի հոգեկան աշխարհը, եւ դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Ն. Թ-ի նկատմամբ։
Այս միջադեպից հետո Ն.Զ-ն դիմել է դատարան։ Դատաբժշկական փորձաքնությունը ցույց է տվել, որ համբույրի պատճառով խաթարվել է Ն. Զ.-ի հոգեկան աշխարհը, եւ դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Ն. Թ-ի նկատմամբ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment