News.am. 20-1-2011- Միացյալ Նահանգների գերագույն դատարանը վերջ է դրել թուրքական լոբբիի համառ ջանքերին: Թուրքական լոբբին հայց էր ներկայացրել՝ Մասաչուսեթս նահանգի դպրոցական ուսումնական ձեռնարկներում Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութեր ընդգրկելու պահանջով, սակայն Մասաչուսեթսի դատարանը մերժել էր հայցը: Իսկ երեկ՝ հունվարի 19-ին ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ներկայացված բողոքը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:«Մենք ողջունում ենք Գերագույն դատարանի որոշումն այդ արատավոր եւ վտանգավոր հայցը չընդունելու մասին»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Իրավաբանական պայքարն սկսվել էր 2005թ., երբ Ամերիկա-թուրքական ասոցիացիաների ասամբլեան տեղացի երկու ուսուցիչների միջոցով ներկայացրել «Գրիսվոլդն ընդդեմ Դրիսկոլի» հայցը Մասաչուսեթս նահանգի դեմ: 2009թ. շրջանային դատարանի դատավոր Մարկ Վուլֆը մերժել էր հայցը՝ նկատելով, որ հայցվորների ներկայացրած հայցը չի կարող բավարարվել դաշնային դատարանում: Թուրքամետ հանրույթը բողոքարկել էր որոշումը եւ 2010թ. շրջանային վերաքննիչ դատարանը կրկին հաստատել էր մերժումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment