Monday, January 10, 2011

Թուրքիան Ֆրանսիայի հետ քննարկում է ԱԷԿ-ի կառուցման նախագիծը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցը

News.am. 8-1-2011- Թուրքիան ներկայացուցչական քննարկումներ է սկսել ֆրանսիական EDF, GDF Suez եւ Areva ընկերությունների հետ՝ Թուրքիայում նոր ԱԷԿ կառուցելու շուրջ: սակայն ներկա դրությամբ ընթացող քննարկումներում այդ երկիրը նախապատվությունը տալիս է ճապոնական Toshiba ընկերությանը: Այս մասին հունվարի 7-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:
«Ֆրանսիան հետաքրքրվել է Թուրքիայում ատոմային էլեկտրակայն կառուցելու խնդրով: Մենք գնահատում ենք այդ երկրի առաջարկը, սակայն բանակցությունները Ճապոնիայի հետ մեզ համար մնում են առաջնահերթ»,-հայտնել է նա, հաղորդում է «Անատոլիա» գործակալությունը: Թուրքիան պլանավորում է կառուցել երկրորդ ԱԷԿ-ը Սինոպում, Սեւ ծովի ափին:
Այդ երկիրը դեկտեմբերին Toshiba ընկերության հետ փոխհամաձայնության հուշագիր է ստորագրել, սակայն բանակցությունները դեռեւս չեն ավարտվել: Բանակցությունները սկզբում ընթանում էին Հյուսիսային Կորեայի հետ, սակայն դրանք ընդհատվեցին ֆինանսական խնդիրների հետեւանքով, նոյեմբերին հայտնել է Յիլդիզը: Եթե ընթացող բանակցությունները հաջող ավարտվեն, ապա Թուրքիան կարող է դիմել EDF-ին, սակայն, համաձայն թուրքական պաշտոնական աղբյուրի, խաղի մեջ կարող են մտնել նաեւ «այլ հարցեր»: Այդ աղբյուրը հասկացնել է տվել, որ Ֆրանսիայի դիմակայությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ կապված, ինչպես նաեւ Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը, կարող են նվազեցնել այդ երկրի շանսերը:

No comments: