Monday, January 10, 2011

Ադրբեջան. Իսլամիստական կուսակցության ղեկավարն ու իր համախոհները 10-օրյա կալանքի են ենթարկվել

Panorama.am. 8-1-2011- Ադրբեջանի իսլամիստական կուսակցության երեք ակտիվիստներ ձերբակալվել են և այս պահին գտնվում են մեկուսարանում:
Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ազ» լրատվական կայքը:
Առկա տեղեկությունների համաձայն՝ վերջիններս ձերբակալվել են հունվարի 7-ի երեկոյան: Իսլամիստական կուսակցության առաջնորդ Մովսուդ Սամեդովը, նրա տեղակալ Վագիֆ Աբդուլլաևը, կուսակցության ակտիվիստ Էլչին Հասանովը և կուսակցության առաջնորդի վարորդը ձերբակալվել են Նարիմանովի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցների կողմից: Վերջիններս ձերբակալության պահին գտնվել են կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Կուսակցության մամուլի ծառայությունից «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ վերջիններս Բինագադինի շրջանային դատարանի կողմից 10 օրվա կալանքի են ենթարկվել:
Նարիմանովի ոստիկանությունից ձերբակալման փաստն արդեն իսկ հաստատվել է:

No comments: