Thursday, January 13, 2011

Գուգուշը Հայաստա՞ն է գալիս. ազերիները վայնասուն են բարձրացնում

Գուգուշ հետաքրքիր անվանմամբ իրանցի երգչուհին, ով, ի դեպ, պարբերաբար հայերեն երգեր է երգում, պատրաստվում է Հայաստանում համերգ տալ: Այդ մասին, որքան էլ տարօրինակ է, գրում է ադրբեջանական 1news.az կայքը` միևնույն ժամանակ բողոքելով, թե Գուգուշի իրական անունը Ֆայիղա Աթաշին է, իսկ ազգությամբ նա ադրբեջանցի է, այլ ոչ իրանցի: Ավելին, ազերիական լրատվամիջոցը հայտարարել է, թե իր տեղեկությունների համաձայն Գուգուշը չեղյալ է հայտարարել Բաքվում նախատեսած իր համերգը` Երևան ժամանելու համար: Այսքանը գրելուց հետո էլ, բնականաբար, ադրբեջանցիները փորձում են ուղղակի կապ դնել Գուգուշի, Ադրբեջանի և ԼՂ հակամարտության մեջ:
«Ինչպե՞ս կարելի է նման բան անել, երբ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են պատերազմի մեջ»,-խեղճ Գուգուշին մեղադրում են ազերիները:
Ի դեպ, համացանցում Գուգուշին փնտրելուց հետո հաճելիորեն զարմացանք, որ նա շատ լավ հայկական գուսանական երգեր է երգում:

No comments: