Թուրքական Milliyet պարբերականի Նեդիմ Շեները, ով հեղինակել է Հրանտ Դինքի սպանության մասին «Հետախուզության ստերը» գիրքը, շաբաթվա վերջում պատրաստվում է ընթերցողներին ներկայացնել «Կարմիր ուրբաթ» գիրքը:Շեներն իր նոր գրքում բացահայտելու է հետաքրքիր դրվագներ՝ կապված Դինքին սպանող Օգյուն Սամասթի հետ: «Կարմիր ուրբաթում» մասնավորապես նշվում է, որ Սամասթը ձերբակալությունից հետո ոստիկաններին հայտնել է, որ հնարավոր է իրեն սպանեն, սակայն այդ ամենը տեղ չի գտել ոստիկանական գրառումներում: Գրքում մեջբերվում է մարդասպանի խոսքերը. «Ցանկանում էի հասնել Տրապիզոն, որպեսզի ևս մեկ անգամ տեսնեի ծնողերիս, ապա հանձնվեի ոստիկաններին: Սակայն ինձ ձերբակալեցին Սամսունում: Եթե ինձ այդտեղ չձերբակալեին, ապա Գիրեսունում հաստատ սպանելու էին»:
Հիշեցնենք, որ Պոլսում հայերենով և թուրքերենով հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment