Friday, January 14, 2011

Քլինթոնի՝ Թուրքիա կատարելիք այցի օրակարգում հայ-թուրքական գործընթացն է

Tert.am. 14-1-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում քննարկելու է նաև Հայոց ցեղասպանության թեման։ Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
CNNTurk-ը տեղեկացնում է, որ Քլինթոնը Անկարայում քննարկելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը։
Այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են նաև թուրք–ամերիկյան հարաբերություններին, մերձավորարևելյան խաղաղ գործընթացին և կիպրական հիմնախնդրին առնչվող հարցեր։
Վերջին անգամ Հիլարի Քլինթոնը Թուրքիա էր այցելել 2009թ.։

No comments: