News.am. 11-1-2011- Թուրքիայում Սեւ ծովի ափին նախատեսվում է կառուցել լրիվ նոր քաղաք, իր բոլոր ենթակառուցվածքներով, որոնք զինված կլինեն նորարար տեխնոլոգիաներով։
Թուրքական Gazeteport-ի փոխանցմամբ՝ նոր Ստամբուլի նախագիծը պատվիրվել է Միչիգանի համալսարանին, որտեղ ուսումնասիրել են արդի իսլամական ճարտարապետությունը եւ դա արտացոլել նախագծի մեջ։ Նոր Ստամբուլի խորհրդանիշները կլինեն վեր խոյացող երկնաքերերը։
Աշխարհի լավագույն քաղաքներից ներշնչված նախագծում նախատեսվում է, որ քաղաքը էլեկտրականությամբ կսնուցվի քամուց եւ արեւային էներգիայից ստացված աղբյուրներից։
Նոր քաղաքը բնակության հնարավորություն կտա մոտ 3 մլն մարդու, կունենա 2 նավահանգիստ եւ 1 օդանավակայան։

No comments:
Post a Comment