News.am. 13-1-2011- Երկու ամսից լույս կտեսնի «Ադրբեջանցի թուրքերի նացիզմը. Ադրբեջանահայերի ցեղասպանությունը. Հայացք ներսից» գիրքը, որը պատմելու է 1990 թվականին Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերի մասին; Հունվարի 13-ին Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերի 21-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:Գիրքը հեղինակել է հենց Գրիգորի Այվազյանը, այն ռուսերենով է, սակայն օրակարգում է նաեւ գրքի անգլերեն եւ ադրբեջաներեն տարբերակներով լույս ընծայումը:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն ասաց, որ գրքում ներսի հայացքով է ներկայացված հայկական ջարդերը եւ ներկայացված է ողջ ճշմարտությունը դրա մասին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment