Saturday, January 15, 2011

ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՀԱՅ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 15-01-2011- Ժնեւում հունվարի 13-ին կայացել է«Մտավոր սեփականության տնտեսություն» թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը, որը կազմակերպել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը: Հրավիրված են եղել 40 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը , որի ելույթի մեծ մասը վերաբերել է Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը, որն իրականացրել է Ադրբեջանը, եւ սա նույնպես փաստ է հայ մտավոր սեփականության ոչնչացման: Սասուն Հովհաննիսյանը նշել է, որ այս փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռեւս չի տվել իր գնահատականը:

No comments: