Իրանի Մեջլիսը հունվարի 30-ին պետք է քննարկի Իրանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ալի Աքբար Սալեհիին վստահության քվե տալու հարցը:Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիզ Զադեն:
Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սալեհին որպես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Եվրոպայի կողմից ընդգրկվել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում: Իրանցի պատգամավորն այդ առնչությամբ նշել է. «Իրանը կարևորություն չի տալիս այդ պատժամիջոցներին և Մեջլիսի կողմից Սալեհիին վստահության քվե տալը, իրականում, կարող է որպես բողոք ընկալվել հենց այդ պատժամիջոցներին»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրամանագրով պաշտոնից ազատվեց արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment