«ԱԶԳ», 13-01-2011- «Ծովահենների երկրին», ինչպես օրեր առաջ արտահայտվեց Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Իսրայելի մասին` վերհիշելով «Մարի Մարմարա» նավի պատմությունը, չի վստահում թուրքերի 51 տոկոսը, ընդունելով Թել Ավիվինՙ որպես սպառնալիք Թուրքիայի համար: BBC-ի փոխանցմամբՙ նման արդյունքներ են ստացվել Թուրքիայի 26 նահանգներում անցկացված սոցիալական հարցումներից: Իսկ Անկարայի համար գլխավոր սպառնալիք է դարձել ԱՄՆ-ը. Վաշինգտոնից վտանգ է սպասում թուրքերի 67,8 տոկոսը: Հատկանշական է, որ, չնայած վերջին ժամանակներում Իրանի հետ պարբերական դարձած ձեռքսեղմումներին, թուրքերի 9,6 տոկոսը, այնուամենայնիվ, չի վստահում Թեհրանին: Հունաստանը սպառնալիք է 7,8 տոկոս թուրքերի համար, Ռուսաստանը` 4,7, իսկ Հայաստանը զբաղեցնում է Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների 8-րդ հորիզոնականը. մեզ չի վստահում թուրքերի 3,1 տոկոսը: Հետաքրքական է նաեւ, որ հարցված թուրքերի մեծամասնությունը` 44,3 տոկոսը, «փակուղային» է որակել Անկարայի արտաքին քաղաքական կուրսը, եւ միայն 32,1 տոկոսն է հավանության արժանացրել: Իսկ 52 տոկոսը կարծիք է հայտնել, որ քրդերը «հենց Թուրքիայի տարածքում» լրջորեն մտադրվել են ստեղծել անկախ պետություն»: Ինչ վերաբերում է Անկարայի դեպի Եվրոմիություն ճանապարհին, ապա հարցվածների 43 տոկոսը դեմ է, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ընդ որում 37 տոկոսը առհասարակ չի հավատում, որ Անկարան մի օր ի վերջո կդառնա միացյալ Եվրոպայի մաս:Thursday, January 13, 2011
ԱՄՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼ. ԹՈՒՐՔԵՐԻ «ԵՐԵԿՎԱ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ» ՈՒ «ԱՅՍՕՐՎԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ»
«ԱԶԳ», 13-01-2011- «Ծովահենների երկրին», ինչպես օրեր առաջ արտահայտվեց Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Իսրայելի մասին` վերհիշելով «Մարի Մարմարա» նավի պատմությունը, չի վստահում թուրքերի 51 տոկոսը, ընդունելով Թել Ավիվինՙ որպես սպառնալիք Թուրքիայի համար: BBC-ի փոխանցմամբՙ նման արդյունքներ են ստացվել Թուրքիայի 26 նահանգներում անցկացված սոցիալական հարցումներից: Իսկ Անկարայի համար գլխավոր սպառնալիք է դարձել ԱՄՆ-ը. Վաշինգտոնից վտանգ է սպասում թուրքերի 67,8 տոկոսը: Հատկանշական է, որ, չնայած վերջին ժամանակներում Իրանի հետ պարբերական դարձած ձեռքսեղմումներին, թուրքերի 9,6 տոկոսը, այնուամենայնիվ, չի վստահում Թեհրանին: Հունաստանը սպառնալիք է 7,8 տոկոս թուրքերի համար, Ռուսաստանը` 4,7, իսկ Հայաստանը զբաղեցնում է Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկրների 8-րդ հորիզոնականը. մեզ չի վստահում թուրքերի 3,1 տոկոսը: Հետաքրքական է նաեւ, որ հարցված թուրքերի մեծամասնությունը` 44,3 տոկոսը, «փակուղային» է որակել Անկարայի արտաքին քաղաքական կուրսը, եւ միայն 32,1 տոկոսն է հավանության արժանացրել: Իսկ 52 տոկոսը կարծիք է հայտնել, որ քրդերը «հենց Թուրքիայի տարածքում» լրջորեն մտադրվել են ստեղծել անկախ պետություն»: Ինչ վերաբերում է Անկարայի դեպի Եվրոմիություն ճանապարհին, ապա հարցվածների 43 տոկոսը դեմ է, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ընդ որում 37 տոկոսը առհասարակ չի հավատում, որ Անկարան մի օր ի վերջո կդառնա միացյալ Եվրոպայի մաս:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment