Saturday, January 29, 2011

Թուրքիայի ԱԳ նախարար. Արաբական աշխարհի արդարացի պահանջները չեն կարող անտեսվել

News.am. 28-1-2011- Արաբական աշխարհի կառավարությունները, բախվելով ամենօրյա բողոքների հետ, պետք է կենտրոնանան այն բանի վրա, որպեսզի կարողանան լսել իրենց քաղաքացիներին եւ կատարեն նրանց պահանջները։ Հունվարի 28-ին այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, գրում է Hurriyet Daily News and Economic Review-ն։
Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարարի օգնականի գլխավորությամբ, ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս կայցելի Թունիս՝ ավելացնելով, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել եւ կրկնել, որ արդարացի պահանջները չեն կարող անտեսվել։

No comments: