Monday, January 31, 2011

Օբաման զանգահարել է Էրդողանին

Tert.am. 30-1-2011- Երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Թուրքական Anadolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի կառավարության մամուլի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունը, նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ չպետք է անտեսել «տարածաշրջանի ժողովուրդների օրինական և ժողովրդավարական իրավունքները»:
«Կողմերը մտահոգություն են հայտնել, որ անկայունությունը տարածաշրջանի երկրների համար ունենալու է վնասակար հետևանքներ»,- նշվում է հաղորդագրությունում:

No comments: