Saturday, January 29, 2011

Էդվարդ Նալբանդյան. Ոչ թե պարզապես մեծամասնությունը, այլ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունն է կողմ քվեարկել անկախությանը

News.am. 29-1-2011- Բոլշեւիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի որոշման հիման վրա Ղարաբաղն ընդգրկվեց Ադրբեջանի կազմում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Russia Today-ին տված հարցազրույցում:
«Իհարկե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ժողվուրդը համաձայն չէին այդ որոշման հետ: Բայց խորհրդային պետության ղեկավարներն ասում էին՝ գիտեք, մեզ մոտ սահմաններ չկան, կան վարչատարածքային սահմաններ, մենք բոլորս մի պետության մեջ ենք»,- ասել է նախարարը:
ԱԳ նախարարը նշել է, որ երբ հարցը հասել է Խորհրդային Միության փլուզմանը, այն ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել, եւ 99,89 տոկոսը կողմ են քվեարկել: Իսկ դրանից առաջ էլ՝ 1991թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը վերացրեց Ղարաբաղի ինքնավարությունը, որպես ազգային-տարածքային միավոր, այդ որոշումն արժանացավ ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն:
«Հանրաքվեն տեղի ուենցավ 2-3շաբաց անց, դեկտեմբերին: Եւ համապատասխան քվեարկությունն ապացուցեց, որ ոչ թե պարզապես մեծամասնությունը, այլ Լեռնային Ղարաբաղի բնակչության գրեթե ողջ բնակչությունն է կողմ քվեարկել անկախությանը: Ի պատասխան Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ, էթնիկ զտումներ է սկսել Ղարաբաղում եւ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում՝ ագրեսիա ծավալելով Ղարաբաղի դեմ»,- հիշեցրել է նախարարը:

No comments: