Երեկ Ստամբուլի հայկական գերեզմանատանը մեծ թվով մարդիկ ոգեկոչել են 2007թ. հունվարի 19-ին սպանված «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը։
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Դինքի հիշատակը ոգեկոչելու համար Զեյթինբուրնուի Բալըքլը հայկական գերեզմանատուն էին գնացել խմբագրապետի այրին, զավակները, եղբայրները, ինչպես նաև՝ մեծ թվով ընկերներ։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին լրանում է Դինքի սպանության 4-րդ տարելիցը։
No comments:
Post a Comment