Հիշեցնենք, վերջերս Ադրբեջանի կրթության նախարարությունը պաշտոնապես արգելել էր հանրակրթական դպրոցներում կրել կրոնական գլխաշոր (հիջաբ), ինչը հասարակության լայն զանգվածներում դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել:
«Պետք է հիշեցնեմ, ձեզ, որ Ձեր որոշումը հակասում է սուրբ օրենքին ու ՄԱԿ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին», - ասված է այաթոլայի նամակում:
«Ճի՞շտ կլինի արդյոք. եթե ձեր հասարակության մի զգալի մասը զրկվեր կրթություն ստանալուց արժանապատվություն ցուցաբերելով ու հավատարիմ մնալով սուրբ օրենքին, թե ստիպված լիներ անտեսելու սուրբ օրենքն ու շարունակեր ապրել խղճի խայթը սրտում», - գրել է Սոբհանին, կոչ անելով Ալիևին անհապաղ վերանայել հիջաբի կրման որոշումը միասնությունը վերականգնելու ու հասարակական աջակցությունը վերանվաճելու համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment