Monday, January 17, 2011

Թուրքիայի «Իմաստունների խորհուրդը» առաջարկում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ

7Or.am. 17-1-2011- Հայ-թրքական երկխոսությունը, որը սկսվել է Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, պետք է ամեն դեպքում շարունակվի։ Այդ մասին հայտարարել են Թուրքիայի «Իմաստունների խորհրդի» անդամները։
«Իմաստունների խորհուրդը, որի մեջ մտնում են մի շարք գիտնականներ, պաշտոնաթող գեներալներ ու Թուրքիայի դեսպաններ, զեկույց է հրապարակել հայ-թրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վերաբերյալ և նշել է մի շարք պարտադիր կետեր։
«Խորհուրդը» երկրի կառավարությանն առաջարկում է բացել սահմանը քրիստոնեական տոների օրերին, թրքական համալսարաններում հայ ուսանողներին կրթաթոշակ նշանակել և հայոց լեզվի ու գրականության ամբիոններ բացել։ Քայլերից մեկն է նաև Հայկական միջնադարյան մայրաքաղաք Անիի վերածումը մշակութային կենտրոնի։ Զեկույցում նաև առաջարկվում է հետազոտել թրքական շուկա հայկական արտադրանքի ներմուծման և դրամական փոխանցումների հնարավորությունները։

No comments: