Tert.am. 9-1-2011- Թեհրանի կողմից տարածված այն տեղեկությունը, թե իբր Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ԱՄՆ մի քաղաքացի, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մարկ Թոները` նշելով, որ իրենց քաղաքացին ներկա պահին գտնվում է անվտանգ վայրում:
Իսկ մեկ այլ ամերիկացի պաշտոնյա, որի անունը չի նշվում, հայտարարել է, թե ամերիկացի կինը, որին իբր ձերբակալել են Իրանի իշխանությունները, գտնվում է Թուրքիայում:
«Այդ կինը գտնվում է Ստամբուլում, որի հետ կապ են հաստատել ամերիկյան հյուպատոսության աշխատակիցները»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե հայ-իրանական սահմանին լրտեսության մեղադրանքով օրեր առաջ ձերբակալվել էր ԱՄՆ-ի քաղաքացի 55-ամյա Հալ Թալայանը: Ըստ իրանական ԶԼՄ-ների` կնոջ մոտ խուզարկության պահին հայտնաբերել էին «լրտեսական սարքավորումներ»` ներառյալ ատամի մեջ թաքցված մի միկրոֆոն:
Ավելի ուշ այս տեղեկությունը հերքել էր Իրանի պետական հեռուստատեսությունը` նշելով, որ Հալ Թալայանին մերժել են մուտք գործել Իրան` մուտքի արտոնագիր չունենալու պատճառով, և ԱՄՆ-ի քաղաքացին վերադարձել է Հայաստան:
Հալ Թալայանի` Հայաստան մուտք գործելու և հետևաբար Հայաստանից դուրս գալու մասին իրանական լրատվամիջոցների մասին տեղեկությունը հերքել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
Սակայն երեկ Իրանի պետական ռադիոյին տված հարցազրույցում Իրանի սահմանապահ ծառայության պետ Ահմեթ Գերիվանդը հայտարարել էր, որ իրանական կողմն իրոք լրտեսության մեղադրանքով ձերբակալել է ամերիկացի մի կնոջ: Իրանցի պաշտոնյան նշել էր, որ կինը ձերբակալվել է ադրբեջանա-իրանական սահմանին:
Նշենք նաև, որ մինչև այս պահն ԱՄՆ Պետքարտուղարությունը որևէ սպառիչ պատասխան չէր տալիս տարածված տեղեկությունների առնչությամբ` հայտարարելով միայն, որ ամերիկյան կողմը տեղյակ է այդ հաղորդագրությունների մասին և ուսումնասիրում է դրանք:

No comments:
Post a Comment