Երէկ Թեհրան-Ուրմիա չվերթն իրականացրած ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 77 մարդ, 33-ը փրկվել են: Տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ: 10 մարդկանց վիճակը ծայրաստիճան ծանր է: Iran Air ավիաընկերության Boeing-727 ինքնաթիռի անձնակազմը բարդ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել առաջին փորձից վայրէջք կատարել: Երկրորդ փորձի ժամանակ ինքնաթիռն ընկել է Ուրմիա քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Արդեն գտնվել է սեւ արկղերից մեկը: Հաղորդվում է, որ վերջին անգամ օդաչուն վթարային վայրէջքից առաջ հայտնել է, որ տեխնիկական խնդիրներ կան, գրում է Fars-ը
Monday, January 10, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment