2007 թվականի հունվարից Թեքիրդաղի բանտում պահվող Թունջելի մոտ ի հայտ եկած հոգեկան խնդիրներից հետո վերջինս բուժօգնություն է ստանում տեղի հոգեբուժական կենտրոններից մեկում:
Նշվում է, որ վերջինս անընդհատ խնդիրներ է ունեցել բանտի աշխատակիցների հետ, որից հետո էլ հոգեբույժները նրան ստուգել են: Այժմ վերջինս հանգստացնող դեղեր է ընդունում և գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:

No comments:
Post a Comment