Tuesday, January 4, 2011

Անկարան Վաշինգտոնին խնդրել է տիեզերք ուղարկել թուրք տիեզերագնացի

Անկարան Վաշինգտոնին խնդրել է տիեզերք ուղարկել թուրք տիեզերագնացի
Tert.am. 4-1-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ամիսներ առաջ խնդրել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը Թուրքիայից մի տիեզերագնացի NASA-ի աշխատանքներին մասնակից դարձնելու համար: Այս մասին է նշվում Wikileaks-ի տարածված հերթական գաղտնի փաստաթղթում, որը հրապարակել է New York Times պարբերականը:
2010թ. հունվարի 19-ին Անկարայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրիի կողմից Պետքարտուղարությանն ուղարկված «գաղտնի» հեռագրում նշվում է, որ Աբդուլլահ Գյուլը նամակով դիմել է Օբամային և Boeing ընկերությունից 20 ինքնաթիռ գնելու դիմաց խնդրել, որպեսզի NASA-ն տիեզերք ուղարկի թուրք տիեզերագնացի:
Փաստաթղթում չի նշվում, թե Օբաման ինչ պատասխան է տվել Գյուլի նամակին, սակայն փաստաթղթի «մեկնաբանություն» բաժնում տեղ են գտել հետևյալ տողերը. «Դժվար թե մոտ ապագայում Թուրքիան մասնակցի NASA-ի առաքելություններին: Մենք չենք կարող տիեզերք ուղարկել թուրք տիեզերագնացի: Սակայն NASA-ն կարող է այլ կերպ աջակցել Թուրքիայի տիեզերական ծրագրին»:

No comments: