Tuesday, January 4, 2011

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ Human Rights Watch-Ը ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՊԱՏՆԵՇ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հունաստանին քննադատում են Թուրքիայի հետ սահմանին պատնեշ կառուցելու մտադրության համար: Հունաստանը մտադիր է Թուրքիայի հետ սահմանի 12,5 կիլոմետր հատվածում պատնեշ կառուցել, որ կանխի անօրինական միգրանտների հոսքը: Այդ գաղափարը քննադատել են միջազգային իրավապաշտպաններն ու Եվրամիությունը:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը համարում է, որ պատնեշը Հունաստանին չի ազատում փախստականներին ընդունելու պատասխանատվությունից: Եվրահանձնաժողովն էլ հավանություն չի տվել պատնեշի գաղափարին, եւ հանձնաժողովի ներկայացուցիչ Միկելե Չիկոնեն ասել է, որ պատնեշի կառուցումը ընդամենը կարճ ժամանակով կարող է դադարեցնել անօրինական միգրանտների հոսքը:
Հունաստանի իշխանության ծրագիրը քննադատել են նաեւ երկրի կոմունիստները, այն համարելով ոչ մարդասիրական եւ անօգուտ:
Միեւնույն ժամանակ, Եվրամիության պաշտոնյաները համարում են, որ անօրինական միգրանտների մոտ 90 տոկոսը անցնում է Հունաստանի սահմանով:

No comments: