
Panorama.am. 15-1-2011- Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Ադրբեջանում հեջաբի արգելման և մի շարք կուսակցական գործիչների ձերբակալության առնչությամբ բողոքի ցույց է կազմակերպվել: Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Ցուցարարները հանդես են եկել «Ամոթ Իլհամ Ալիևին», «Իսրայելի բարեկամ, իսլամի թշնամի մի եղիր» կարգախոսներով` դատապարտելով Ադրբեջանի կառավարությանը, պահանջել են ազատ արձակել կալանավորվածներին և հանել հեջաբի արգելման արգելքը:
No comments:
Post a Comment