Wednesday, January 26, 2011

Լոնդոնում կփորձեն ժխտել Հայոց Ցեղասպանությունը

ArtsakhNews, 24.01.11: 2011թ. փետրվարի 4-ին, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում (London School of Economics) տեղի է ունենալու հայկական ցեղասպանությունը ժխտող հանդիպում, որի ժամանակ զեկույց է կարդալու թուրքական լոբբիի կողմից վճարվող պրոֆեսոր Ջասթին Մաքկարտին: Հանդիպումը վարելու է ազգությամբ թուրք, պրոֆեսոր Սևքեթ Փամուկը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. “Նրանք, ովքեր ուսումնասիրում են հայ-թուրքական հարաբերությունները, կանգ են առնում մի հարցի առաջ. “ինչպե՞ս կարող էինք մենք այսպես սխալվել”: Ինչո՞ւ մինչև հիմա ամերիկացիներն ու եվրոպացիները հավատում են անհիմն պնդումներին: Պատասխանը մեկն է. կա անիրեզեկություն նախատրամդրվածություն, խաբեություն: Անիրազեկությունը ստիպել է քաղաքական գործիչներին և խմբագիրներին, այն ժամանակ և այսօր, հավատալ մի բանի, որ համապատասխանում է իրենց ենթադրություններին: Իսկ նախատրամադրությունները ստիպել են իրենց անտեսել փաստերը: Փաստերի փոխարեն նրանք հավատացել են հայ ապստամբների և նրանց կողմնակիցների նախապես պատրաստած ստերին, այն ինչ սովորաբար կոչում են Հայկական հարց»,- մասնավորապես նշված է մասնակիցներին ուղղված հրավերների մեջ:
Հրավերը ArtsakhNews-ին է փոխանցել հրավեր ստացած գերմանացի պրոֆեսորներից մեկը:
Հրավերի մեջ նշվում է նաև, որ այն նվիրված է հայկական «ահաբեկչական» խմբերի կողմից 1973-1985թթ. սպանված 34 թուրք դիվանագետների հիշատակին:
Վերջերս թուրքական մամուլը հաճախ է անդրադառնում այս թեմային: 1973թ. 73-ամյա Գ.Յանիկյանը գնդակահարեց Սան-Ֆրանցիսկոյի թուրքական հյուպատոսին և կոչ արեց բոլոր ինքնասիրություն ունեցող հայորդիներին հետևել իր օրինակին, մինչև որ միջազգային հանրությունը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Այս դեպքից հետո ստեղծվեցին բազմաթիվ հայկական խմբեր, որոնք հարձակումներ գործեցին տարբեր երկրներում թուրքական դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների վրա, սպանեցին թուրք դիվանագետների: Այդ խմբերից ամենահայտնին ԱՍԱԼԱ-ն էր` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը:
1970-80-ական թթ. աշխարհում հայտնի են որպես ահաբեկչական ճանապարհներով հարցերը լուծելու տասնամյակներ: Ֆրանսիայում տարբեր ուսանողական կազմակերպություններ, Իտալիայում ձախ թևի ուժեր, ինչպիսին «Կարմիր բրիգադներն» էին, թուրքական «գորշ գայլերը» իրենց գործունեության ակտիվ փուլը հենց այս շրջանում էին կատարում: Թուրքական ահաբեկչական կազմակերպություններից այս տարիներին մի քանի անգամ ավելի շատ թուրք քաղաքական, հասարակական գործիչներ և լրագրողներ են սպանվել, քան դիվանագետներ հայ վրիժառուների կողմից:

No comments: