News.am. 13-1-2011- Հայաստանի կառավարությունը նիստի ժամանակ համաձայնություն է տվել Ռուսաստանի հետ ռազմական սուրհանդակային-փոստային կապի ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքմանը: Այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:Նրա խոսքով, այդ համաձայնագրով կարգավորվելու է ռազմական նամակագրության, Հայաստանից Ռուսաստան եւ հակառակն առաքումների կարգը:
Ըստ համաձայնագրի, ռազմական նամակագրությունն անձեռնմխելի է եւ ենթակա չէ սահմանային եւ մաքսային վերահսկողության:
Նշենք, որ տվյալ համաձայնագրով կարգավորվում են ռազմական սուրհանդակների գործունեությունը, նամակների եւ հատուկ բեռների առաքումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment