Saturday, January 15, 2011

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պիես կբեմադրվի

News.am. 14-1-2011-Թատրոնի հայտնի թուրք դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Հալդուն Դորմենը մտադիր է 2011-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին պիես բեմադրել այոց ցեղասպանության մասին, հաղորդում է Nouvelles d’Arménie-ն՝ հղում անելով թուրքական Internethaber-ին:
Դորմենի վերջին նախագիծը քրդերենով բեմադրված «Ձմեռային պատմություն»-ն էր՝ Անկարայում թատերական փառատոնի շրջանակներում: Պիեսի ցուցադրությունից հետո հայտնի դերասանը հայտարարել է, որ իր հաջորդ նախագիծը Հայոց ցեղասպանության մասին պիեսի բեմադրությունն է լինելու:
«Նեջեդ Բայանդուրը գեղեցիկ պատմություն է գրել: Որեւէ մեղադրանք չկա այդ պատմության մեջ, որն ուղղակի նկարագրում է, թե ինչպես է ոչնչացվել ժողովուրդը, ինչպես է դրախտը վերածվել դժոխքի: Դա սիրո պատմություն է, որը տեղի է ունենում Վանում: Սիրահար զույգը հանդիպում է 50 տարի անց»,- ասել է Դորմենը:

No comments: