Tert.am. 22-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սաստել է իր թիկնազորի անդամներից մեկին և մի կողմ հրել նրան։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Արդահանի ճանապարհին։ Արդահանի քաղաքապետարան մեկնող Թուրքիայի վարչապետի ավտոբուսը ճանապարհին մի պահ կանգ է առել։ Երբ քաղաքացիների հոծ բազմությունը փորձել է մոտենալ ավտոբուսին, Էրդողանի թիկնապահներն իջել են ավտոբուսից և սկսել հրմշտել մարդկանց։ Այդ պահին ավտոբուսից իջել է Էրդողանը, բռնել թիկնապահի ձեռքից և սաստելով նրան «Լսի՛ր, է՜յ» արտահայտությամբ՝ կոպտորեն մի կողմ է հրել, որից հետո կարճատև հանդիպում է ունեցել հավաքվածների հետ։
«Ոստիկանները մեզ հետ միշտ նույն ձևով են վարվում»,– Էրդողանին դժգոհել է հավաքվածներից մեկը։
Թուրքիայի վարչապետը որոշ ժամանակ անց բարձրացել է ավտոբուս և շարունակել ճանապարհը։
«Ոստիկանները մեզ հետ միշտ նույն ձևով են վարվում»,– Էրդողանին դժգոհել է հավաքվածներից մեկը։
Թուրքիայի վարչապետը որոշ ժամանակ անց բարձրացել է ավտոբուս և շարունակել ճանապարհը։
No comments:
Post a Comment