Tuesday, January 4, 2011

Թուրքիայում համալսարանի ավարտական թեզի համար պոռնոֆիլմ են նկարահանել

News.am. 4-1-2011- Թուրքիայում մեծ արձագանք է գտել Ստամբուլի Բիլգի համալսարանում մի ուսանողի ավարտական թեզը, որը, ոչ ավել ոչ պակաս, եղել է պոռնոֆիլմի նկարահանում՝ այն էլ համալսարանի ստուդիաներից մեկում։
Թուրքական Tempo ամսագրի թղթակիցը այս առիթով զրուցել է Բիլգի համալսարանի 24-ամյա ուսանող Դենիզի հետ, ով բացատրել է, թե իր նպատակն է եղել, որ իր ավարտական թեզը լինի պոռնոֆիլմ՝ ստուգելու, թե համալսարանում ինչքա՞ն է ակադեմիական ազատությունը։ Դենիզը նշել է, թե իրենք սպասել են, որ Թուրքիայի պես երկրում նման ֆիլմի համար աղջիկ դերասան գտնելը դժվար կլինի, սակայն տղա դերասան ավելի մեծ դժվարությամբ են գտել։
Թուրքական տարբեր աղբյուրներ նշում են, թե այս աղմկալի իրադարձության պատճառով համալսարանի ռեկտորատը որոշում է կայացրել հեռացնել հիշյալ ուսանողի աշխատանքը ղեկավարած դասախոսներին եւ ժյուրիի անդամներին, ովքեր գնահատել են այդ ֆիլմը։
Բացի այդ, Բիլգի համալսարանի ռեկտորատի հրահանգով ժամանակավոր փակվել է այն ուսումնական մասնաշենքը, որտեղ նկարահանվել է ֆիլմը։

No comments: