News.am. 22-1-2011- Եվրամիությունը Իրանի հետ նոր բանակցություններ վարելու պլաններ չունի: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ «հիասթափված է» Իրանի կողմից առաջ քաշված պայմանների հետ կապված:
Նրա խոսքով, Ստամբուլում Իրանի հետ ԵՄ «վեցնյակի» բանակցություններն անարդյունք էին: «Մենք չենք կարող համաձայնել Իրանի նախապայմաններին»,- ասել է Էշթոնը:
Նշենք, որ ստամբուլյան բանակցությունների ժամանակ Իրանը միջազգային հանրությունից պահանջել է հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից, հաղորդում են իրանական Mehr եւ İRNA գործակալություննները:
Նշենք, որ ստամբուլյան բանակցությունների ժամանակ Իրանը միջազգային հանրությունից պահանջել է հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից, հաղորդում են իրանական Mehr եւ İRNA գործակալություննները:
No comments:
Post a Comment