Sunday, January 23, 2011

Wikileaks. Ադրբեջանը Եվրոպա առաքվող թմրանյութերի տարանցիկ ճանապարհն է

Panorama.am. 22-1-2011- Ադրբեջանն այն տարանցիկ ճանապարհն է, որտեղով Իրանից մաքսանենգ ճանապարհով հերոյին է մատակարարվում Եվրոպա. շշմեցուցիչ ձևով աճել է թմրանյութերի տարանցումը:
Այդ մասին պարսկալեզու «փարսդեյլինյուզ.օրգ» կայքի հաղորդմամբ` Wikileaks-ի հրապարակումների համաձայն` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը 2009թ. հունիսի 12-ին տեղեկատվություն է տրամադրել ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի դեպարտամենտին:
Տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ադրբեջանի մաքսային ծառայությունը բավարար քայլեր չի ձեռնարկել` պայքարելու թմանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Ադրբեջանցի մաքսայինները կամ անկարող են եղել, կամ էլ չեն ցանկացել ստուգել երկիր մտնող ավտոմեքենաները: 2006թ. Ադրբեջանում ընդամենը 20 կգ հերոյին է առգրավվել:
Նախկինում մաքսանենգները թմրանյութերը Եվրոպա էին առաքում Թուրքիայի տարածքով, սակայն Քրդական բանվորական կուսակցության և Թուրքիայի բանակի միջև ընթացող բախումների պատճառով տարանցման ճանապարհ ընտրվեց Ադրբեջանը»:

Հիշեցնենք, որ իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջերս Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում Իրանին անհանգստացնող խնդիրն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի:

No comments: