Դվվ Ինթերնեյշնլ (Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտը), Հայ դերասանների միություն ՀԿ, Հազարաշեն (Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն), «Anadolu KՖltՖrե (Անատոլիայի մշակույթ)/Թուրքիա/ կազմակերպությունը սույն թվականի հունվարի 10-ից 29-ը համատեղ Հայաստանի մարզերում՝ Գյումրի (հունվար 10–15), Վանաձոր (հունվար 16 –21), Իջեւան (հունվարի 22–26) անց են կացրել բանավոր պատմության շրջիկ ցուցահանդես Խոսելով միմյանց հետ` անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում խորագրի ներքո:Երեւանում ցուցահանդեսը կներկայացվի հունվարի 29-ին Նկարիչների Միության ցուցասրահում, 2-րդ հարկ: Այն կտեւի մինչ փետրվարի 3-ը: Այցելուներին կներկայացվեն պատմություններ եւ անձնական հիշողություններ՝ կապված ցեղասպանության հետ, որոնք հավաքագրվել են Հայաստանում եւ Թուրքիայում անցկացված բանավոր պատմության հետազոտության միջոցով:
Ի դեպ, Հայաստանի ցուցահադեսների հետ համընթաց, Թուրքիայում՝ Ստամբուլում, Դիարբեքիրում եւ Անտաքյայում, ներկայացվել է նմանատիպ ցուցահանդես:
Նշենք, որ այդ հետազոտությունների արդյունքում հրատարկվել է գիրք, որն ունի Խոսելով միմյանց հետ վերնագիրը: Այն այցելուներին կտրամադրվի անվճար:
Ցուցահանդեսը անց է կացվում hայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ հաշտեցմանը նպաստող ծրագրի շրջանակներում, որը սկիզբ է դրվել 2009 թ.-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment