Բավական հետաքրքիր հարցազրույց է տպագրել ռուսական «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը: Այսպես, այդ լրատվամիջոցի հետ զրույցում աստվածաբան Անդրեյ Կուրաևը հայտարարել է, որ 20-րդ դարի 90-ական թթ-ին բարձր մակարդակով քննարկվում էր Ռուս Ուղղափառ Եկեղեցու միավորումը Հայ Առաքելական, Եթովպիական և Ղպտիական Եկեղեցիների հետ: Նա նշել է, որ հաշվի առնելով եկեղեցիների միջև առկա տարբերությունները, ինքն ու պետերբուրգյան ասվածաբան Լուսիեն նամակներ են պատրաստել եպիսկոպոսներին` քննադատելով այդ քայլը: Որպես արդյունք` միավորման հարցը հետաձգվել է:HayNews.am-ն առաջիկայում կփորձի կապվել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հետ` փորձելով ճշտել լուրի իսկությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment