Tert.am. 20-1-2011- Վաշինգտոնը հրապարակել է այն նվերների ցուցակը, որոնք աշխարհի տարբեր պետությունների առաջնորդներն ու նրանց կանայք նվիրել են Օբամաների ընտանիքին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում։ Ցուցակում տեղ են զբաղեցնում նաև Թուրքիայի նախագահը, վարչապետը և նրանց կանայք։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բարաք Օբամային նվիրել է 400 դոլար արժողությամբ արծաթե բաժակ, 1100 դոլար արժողությամբ ոսկե կիսալուսնի պատկերով ապակե սկահակ, 2150 դոլար արժողությմաբ ոսկեպատ սկահակ։ Իսկ ԱՄՆ–ի առաջին տիկնոջը՝ Միշել Օբամային, Էրդողանը նվիրել է 490 դոլար արժողությամբ արծաթե վզնոց՝ ականջողով ու մատանիով, 850 դոլար արժողությամբ զարդատուփ և սփռոց։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Օբամային նվիրել է հայազգի ոսկերիչ Սևան Բըչաքչըի պատրաստած մեկ զույգ ճարմանդ և արծաթագույն ապակե սկահակ՝ 1550 դոլար ընդհանուր արժողությամբ։ Իսկ Թուրքիայի առաջին տիկինը՝ Հայրունիսա Գյուլը, Միշել Օբամային նվիրել է 400 դոլար արժողությմաբ ադամանդակուռ ոսկե շղթա։
Նշենք, որ ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի Սևան Բըչաքչըն հայտնի ոսկերիչ է ոչ միայն Թուրքիայում։ Նրա պատրաստած զարդերն է կրում նաև Թուրքիայի առաջին տիկինը։
Թուրքիայի Զինված ուժերի շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը Միացյալ Նահանգների ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ծովակալ Մայքլ Մյուլենին նվիրել է 665 դոլար արժողությամբ ոսկեպատ գրպանի ժամացույց, Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլն իր ամերիկացի գործընկերոջը՝ Ռոբերտ Գեյթսին, նվիրել է 605 դոլար արժողությամբ ճենապակյա ափսե։
Նվերներ տալու տեսանկյունից ամենաառատաձեռնը, պարզվում է, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահն է։ Նա Օբամաների ընտանիքին նվիրել է 190 հազար դոլար ընդհանուր արժողությամբ նվերներ։ Աբդուլլահ թագավորը Բարաք Օբամային նվիրել է 34 500 դոլար արժողությամբ ժամացույց, Միշել Օբամային՝ 132 հազար դոլար արժողությամբ սուտակներով և ադամանդներով պատված զարդեր։ Աբդուլլահ թագավորը չի մոռացել նաև Օբամաների դուստրերին, որոնցից յուրաքանչյուրին նվիրել է ավելի քան 7 հազար դոլարի զարդեր։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment