Tert.am. 19-1-2011- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լայնամասշտաբ հետազոտություն է անցկացրել Եվրոպայի բնակիչների շրջանում և եկել այն եզրահանգման, որ ծխելու պատճառով եվրոպացի տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք։ Ինչպես հաղորդում է BBC–ն, հետազոտական աշխատանքը հիմնված է եվրապական երկրներում բնակչության մահացության մասին վիճակագրական տվյալների վրա։
ԱՀԿ-ի տվյալներով՝ մի շարք երկրներում տղամարդկանց և կանանց մահացության միջև տարբերությունը 60%–ով պայմանավորված է ծխելուց առաջացած հիվանդություններով։ Այսպես, Բրիտանիայում կանանց կյանքի տևողությունը 4 անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանցը, չնայած վերջին տարիներին այդ տարբերությունը սկսել է կրճատվել։
Ալկոհլը մահացության գենդերային տարբերություների երկրորդ պատճառն է. դրա ազդեցությունը երևում է դեպքերի 20%–ի դեպքում։
Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ կանանց և տղամարդկանց մոտ մահացության ցուցանիշերը պայմանավորված են ֆիզիոլոգիական տարբերություններով ու նաև այն հանգամանքով, որ կանայք ավելի շատ են դիմում բժշկի օգնության։
Կանանց և տղամարդկանց մահացության միջև ամենաքիչ տաբերությունը 30 եվրոպական երկրներից Իսլանդիայում և Բրիտանիայում է, որտեղ տարեկան տղամարդկանց մահացության թիվը 200-ով գերազանցում է կանանց նույն ցուցանիշը։
Բրիտանացիների վաղաժամ մահվան 60% դեպքերում պատճառը թոքերի քաղցկեղն ու սրտանոթային հիվանդություններն են, որոնք սովորաբար առաջանում են ծխելուց։
Ամենամեծ տարբերությունը Լիտվայում և Ուկրաինայում է, որտեղ այդ ցուցանիշը կազմում է տարեկան 800 մարդ։
«Այս գիտական աշխատությունը խոսում է այն մասին, որ սեռերի հարաբերակցությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև սոցիալական տարբերություններով,– ասում է հետազոտական խմբի ղեկավար բժիշկ Ջերրի Մակքարտին։– Հիմնականում դրանք պայմանավորված են ծխախոտի օգտագործմամբ»։
Գիտնականները նշում են, որ ընդհանուր առմամբ ծխողների թիվը սկսել է կրճատվել, սակայն խոստովանում են նաև, որ երիտասարդ կանանց շրջանում նկատվում է աճող հակվածություն ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ։
«Պետք է արգելել ծխախոտային արտադրանքի ցուցադրումը խանութների ցուցափեղկերում,– ասում է British Heart Foundation բարեգործական կազմակերության ներկայացուցիչը։– Դա նույնպես գովազդի տարատեսակ է, որը երիտասարդությանը մղում է ծխախոտի օտագործման»։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լայնամասշտաբ հետազոտություն էր անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ պասիվ ծխելու արդյունքում տարեկան մահանում է 600 հզ. մարդ, որոնց մեկ երրորդը երեխաներ են։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment