-Պարոն Պասկևիչյան, ի՞նչ եք կարծում, մենք հիմա ի՞նչ տեսակ պետություն ենք ուզում ստեղծել` ազգայի՞ն, թե՞ ազատական, վարչապետը ազգային շահն է փորձում կարևորել` ասելով, որ եթե հեղափոխական ճանապարհով գնանք փոփոխությունների, ապա դա կվնասի մեր ազգային շահին: Ստեփան Դանիելյանն էլ ասում է, որ վարչապետն այդ ասելով ի նկատի ունի ոչ թե ազգային, այլ իրենց թիմի շահը:
-Ազգային շահ-մահ, դա հնացած, անպետք բան է։ Ազգային շահը մի առանցք է, որի մի կողմում պարտադիր թշնամին է, մյուս կողմում պարտադիր եւ խիստ անհասկանալի ՍՐԲԱԶԱՆԸ։ Իսկ ո՞ւր ենք մենք, պարզ չէ։ Հայաստանը պետք է լինի մի պետություն, որի հիմնարար արժեքը մարդն է։ Բայց դա պետք է լինի ոչ թե այն մարդը, որից մեր պետությունը կամ մեր էթնիկ հավաքականությունը, կոպիտ ասած՝ քյար ունի, այլ մարդը, որի բացակայության դեպքում թերի է լինելու խճանկարը։ Մի խոսքով, որ ասում ենք Ջիվան Գասպարյան, պետք է ասենք նաեւ Հովիկ Սերոբյան։ Հիմա կհարցնեք՝ ո՞վ է Հովիկ Սերոբյանը, ես էլ կասեմ՝ գյուղացի տղա է, խոզ է պահում սահմանի մոտ։ Դառնալով ազգային-ազատական երկմտանքին. դրանք իրար չեն հակասում, ավելին՝ ամբողջացնում ու հարստացնում են միմյանց։
-Ինչպիսի՞ն պետք է լինի մեր պետությունը։
-Մեր պետությունը պետք է լինի առանձնահատուկ, օտար բառով՝ ունիկալ, որի հիմքում պետք է դրված լինի մարդու իշխանությունը։ Մոդելը, որը ես եմ պատկերացնում, մեծ հաշվով շատ տարբեր չէ ժողովրդավարություն ասվածից, բայց ժողովրդավարության դեպքում չի հասկացվում, թե ո՞վ է ժողովուրդը, միատարր բնակչություն ունեցող երկրում՝ հատկապես։ Իշխանությունն՝ իրեն հպատակ, լուռ ու մունջ զանգվածին է կոչում ժողովուրդ, ընդդիմությունը՝ քաղաքականապես ակտիվ, փոփոխությունների ձգտող, պահանջկոտ զանգվածին։ Երկուսն էլ իրենցն ապացուցելու համար դիմում են հեղինակությունների օգնությանը, իսկ սահմանի մոտ խոզ պահող Հովիկը նորից անհետանում է հարայ-հրոցի մեջ։ Մարդիշխանության մոդելի մեջ որոշիչը չպետք է լինի մեծամասնություն-փոքրամասնությունը։ Ամեն ինչ պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի եւ սիրո վրա։
-Համերաշխությո՞ւն, համաձայնությո՞ւն, միաբանությո՞ւն…
-Ո՛չ։ Բոլորովի՛ն ոչ։ Հարգանքն ու սերն ամենեւին չեն բացառում բազմակարծությունը, համոզմունքների եւ սկզբունքների բախումը։ Երբ այդ բախումները տեղի են ունենում հանուն միեւնույն նպատակի, պարզ ասեմ՝ հանուն մարդու, բախվող կողմերի համար այդքան սուր չի լինում հաղթելու կամ պարտվելու խնդիրը։ Իսկ երբ մեկը խոսում է հանուն մարդու, իսկ մյուսը` հանուն մարդկանց փոքրաթիվ մի խմբի, առաջանում է լարվածություն, որը, օրինակ, հնարավոր է դարձնում Մարտի մեկը։
-Ձեր ասած ունիկալ պետությունն ի՞նչ խնդիրներ պետք է դնի իր առջեւ։
-Պետությունը խնդիրներ չպետք է դնի։ Պետությունը պետք է հավաքի, համակարգի, խմբավորի եւ լուծի ներքեւից եկող խնդիրները, որոնք անմիջականորեն կապված են մարդու հետ։ Պետությունը չպետք է հերթագրի, ըստ հերթի հետաձգի լուծման կարիք ունեցող խնդիրները։ Անցած տարի էի բացման մի հանդիսավոր արարողության։ Բարձրաստիճան պետական պաշտոնյան իր խոսքում երկու շնորհակալություն հայտնեց։ Առաջինը՝ օտարազգի բարերար-ներդրողներին, երկրորդը՝ տեղի բնակչությանը, որ լուռ ու մունջ, համբերատար սպասել էր այդ օրվան։ Լսում էի ու մտածում՝ ո՞ւր է պետությունը, ի՞նչ կլիներ, եթե բնակչությունն ու բարերար-ներդրողը հանկարծ չհանդիպեին իրար։ Եթե կա մարդուն գերագույն արժեք համարող պետություն, ոչ մի խնդիր չի կարող մնալ անլուծելի։ Ֆինանսական միջոցներ չլինեն, կլինի հավատ, հավատ լինի` կլինի եռանդ եւ փոխադարձ օգնության կամք։
-Ի՞նչն է խանգարում ունիկալ պետություն ստեղծելու ճանապարհին:
Առաջին հերթին խանգարում է առանձին մարդուն որպես հասարակական կամ, լավ, այսպես ասեմ՝ ազգային միավոր չընկալելը։ Երբ առանձին մարդն ավելի կարեւոր դառնա միֆերից, հեքիաթներից, սնափառությունից ու սնապարծությունից, քարանձավից գտնված կոշիկից կամ գինու կարասից, կտեսնենք, որ արդեն ունենք առանձնահատուկ պետություն։
-Իսկ ո՞վ պետք է ղեկավարի այդ պետությունը։
Նա, ով հավասարապես է հարգում ե՛ւ ակադեմիկոսին, ե՛ւ Իշտոյանին, ե՛ւ սահմանի մոտ խոզ պահող Հովիկին։
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment