HayNews.am. 13-1-2011- Թուրքիայի իսլամամետ և պահպանողական շրջանակները խիստ քննադատության են ենթարկել Օսմանյան կայսրության հզորագույն շրջանում (16-րդ դար) իշխած Սուլեյման Կանունի սուլթանի մասին պատմող սերիալը՝ այն համարելով «պատմության կեղծիք» և «վիրավորանք թուրք ազգի նկատմամբ»:
«Հրաշալի դարաշրջան» անունը կրող ֆիլմում ներկայացվում է սուլթանի անձնական կյանքը՝ ինտիմ տեսարաններով, ինչպես նաև մուսուլման տիրակալը ցոփ ու շվայտ կյանքը՝ իսլամում արգելված ալկոհոլի օգտագործան հետ միասին: Այս ամենը դուր չի եկել թուրքերի մի մասին:
Մասնավորապես, ֆիլմի հեղինակները մոտ 70 հազար բողոք են ստացել, ինչպես նաև բազում սպառնալիքներ:
Թուրքիայի հեռուստա-ռադիո հեռարձակման բարձրագույն խորհուրդն էլ իր հերթին արդեն զգուշացրել է սերիալի հեղինակներին, որպեսզի հետագայում զերծ մնան էրոտիկ բնույթի տեսարաններից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment