Saturday, January 29, 2011

Պետք է ուշադրություն դարձնել Ղարաբաղի զարգացման վրա. Բաբուխանյան

Tert.am. 28-1-2011- ՍԻՄ-ը ամբողջությամբ ընդունում է ՀՀ նախագահի վերջին ելույթներում արտահայտած դիրքորոշումը և աջակցում է նրան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Ինչպես ընդգծում է նախագահը, թուրքական շանտաժ Ղարաբաղի հարցում չի անցնի, ադրբեջանական շանտաժ Ղարաբաղի հարցում չի անցնի: Եթե մենք լինենք հզոր, ուժեղ, միասնական, այնպես, ինչպես ուզում ենք տեսնել մեր հասարակությանը, մեր երկիրը, ապա ցանկացած ոտնձգություն դատապարտված կլինի անհաջողության: Ինչքան մենք հզորանանք, այդքան մեր թշնամին զուսպ կլինի»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում ԼՂ հիմնախնդրին, ապա ըստ Բաբուխանյանի, այս տարվա ընթացքում լուրջ տեղաշարժեր, փոփոխություններ այդ հարցում չեն լինի:
«Ղարաբաղը ազատագրված է: Ղարաբաղը, Հայաստանի օրենսդրությամբ գոնե, Հայաստանի կազմի մեջ է: Պետք է ուշադրություն դարձնել Ղարաբաղի զարգացման վրա, բարելավել դեմոգրաֆիական վիճակը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:

No comments: