7Or.am. 10-1-2011- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կարծիքով «Նաբուկո» գազային նախագիծը, համեմատած ռուսական Հարավային հոսք գազամուղի հետ, հաջողության շատ քիչ հնարավորություն ունի։ «Նաբուկոյի» հիմնական խնդիրը մատակարարվող հումքի ծավալների բացակայությունն է»,-ասել է Պուտինը։ «Ռուսաստանն այդ գազամուղով ոչինչ չի մատակարարելու։ Իրանական հանքերն առայժմ չեն ուսումնասիրվել, իսկ Ադրբեջանի հումքային ծավալները փոքր են։ Ավելին՝ Ադրբեջանը մատակարարման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ»,-ավելացրել է ՌԴ վարչապետը։ Նշենք, որ «Նաբուկոյի» շինարարությունը նախատեսված է սկսել 2012թ.-ին։
Նախագծի իրականացումը կարժենա 7,9 մլրդ եվրո։ Գազամուղի առավելագույն հզորությունը կկազմի 31 մլրդ խորհանարդ մետր։
Նախագծի իրականացումը կարժենա 7,9 մլրդ եվրո։ Գազամուղի առավելագույն հզորությունը կկազմի 31 մլրդ խորհանարդ մետր։
No comments:
Post a Comment