Saturday, January 29, 2011

Իրանը քայլ է արել «բենզինային» տիրապետության հասնելու ճանապարհին

Իրանը նավթավերամշակող Shazand գործարանի մոդեռնիզացման վրա նախատեսում է 3,5 մլրդ դոլար ծախսել՝ դրա արտադրողականությունը հասցնելով օրական 17 մլն լիտր բենզինի, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Նավթավերամշակող գործարանի շնորհիվ կարտադրվի «Եվրո-5» ստանդարտի բենզին։
Իրանի նավթի նախարար Սայեդ Մասուդ Միրքազեմին անցած տարվա հուլիսին հայտարարել էր, որ Իրանը նախատեսում է 2-3 տարիների ընթացքում դառնալ տարածաշրջանի եւ աշխարհի խոշորագույն բենզին արտահանող երկրներից մեկը։
Սեպտեմբերից Իրանը սկսել է բենզին արտահանել։
Իրանը աշխարհում նավթ արտահանելու ծավալներով չորրորդ, իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպության երկրորդ երկիրն է։ Այդ երկիրն օրական արդյունահանում է 4 մլն բարել նավթ։

No comments: