Saturday, January 29, 2011

Դավութօղլու. Իսրայելի հետ խաղաղության հասնելը անհնարին է

Diplomat.am. 28-1-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան ունի «քաղաքական կամք Իսրայելի հետ հաշտվելու համար»: Դրա հետ մեկտեղ, նախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը բարդացնում են իսրայելական կառավարության կողմից կրվող քաղաքական դժվարությունները:
Դավութօղլուի հայտարարությունը հնչել է` Գազայի հատվածի ափերի մոտ թուրքական նավերի զավթման հետ կապված ճգնաժամից դուրս գալու մասին փակուղի մտած բանակցությունների ֆոնի վրա: Պատճառներից մեկը վարչապետ Բինյամին Նեթանյահուի` Թուրքիայի հետ բանակցություններին նրա ներկայացուցիչ Յոսեֆ Չեխանովերի կողմից առաջարկած համաձայնագրի սևագրությունը հավանության արժանացնելու անհամաձայնությունն է:

Ընդ որում, Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը և պաշտպանության նախարար Էհուդ Բարակը կտրականապես դեմ են հանդես գալիս, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի` այս տարվա մայիսին «ազատության նավատորմի» թուրք ակտիվիստների մահվան համար:

No comments: