Saturday, January 15, 2011

Դավութօղլուն պատասխանում է Էդավարդ Նալբանդյանին. Արձանը Թուրքիայի ներքին գործն է

Tert.am. 15-1-2011- Կարսի հուշարձանի ապամոնտաժումը Թուրքիայի ներքին գործն։ Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերի հետ ունեցած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն՝ պատասխանելով լրագրողների՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության վերաբերյալ հարցին։
«Սա Թուրքիայի ներսում տեղի ունեցող քննարկում է, իսկ նման բանները բացարձակապես առնչություն չունեն հայ–թուրքական հարաբերությունների հետ»,– հայտարարել է Դավութօղլուն՝ ընդգծելով, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կարսի Մարդկության և խաղաղության հուշարձանը քանդելու մասին հայտարարությունները որևէ քաղաքական կողմ չունեն և դրանք պետք է դիտարկել ճարտարապետական և էսթետիկական տեսանկյունից։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ափսոսանք էր հայտնել Կարսի հուշարձանն ապամոնտաժելու մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության առնչությամբ՝ ընդգծելով, որ «նման հայտարարությունը նոր խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»:

No comments: