Saturday, January 15, 2011

Ադամ Բացլեր. «Կարծում եմ, որ «ստատուս քվոն» դեռևս կպահպանվի»

7Or.am. 15-1-2011- Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ «demosEUROPA-եվրոպական ռազմավարության կենտրոն» կազմակերպության փորձագետ Ադամ Բացլերն ասել է, թե պատերազմի դեպքում Ռուսաստանը միանշանակ հանդես է գալու Հայաստանի օգտին, իսկ Արևմուտքը չեզոքություն է պահելու և բավական պասիվ է լինելու։ Նրա կարծիքով՝ միայն Թուրքիան է հանդես գալու Ադրբեջանի օգտին, սակայն այդ դեպքում Թուրքիան էլ պետք է վերանայի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, որոնք վերջերս ռազմավարական են դարձել։
-Չնայած որ միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այնուամենայնիվ պատերազմի դեպքում զգույշ է գործելու՝ փորձելով չվնասել իրեն։ Այո՛, հակամարտող կողմերն անընդհատ դրդում են պատերազմ սկսելուն, բայց ես կարծում եմ, որ «ստատուս քվոն» դեռևս կպահպանվի,-ասել է նա։

No comments: